Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Բրիջիտ Մակրոնին կիբերբուլինգի ենթարկած տասը անձանց

Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերբուլինգի գործով, մասնավորապես տիկին Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Դատարանը հունվարի 5-ին կայացած նիստում բոլոր մեղադրյալներին դատապարտել է տարբեր տեսակի պատիժների՝ կիբերբուլինգի մասին դասընթացների մասնակցելուց մինչև 8-ամսյա պայմանական կալանք։

Մեղադրյալները, որոնցից 8-ը տղամարդ են և երկուսը՝ կին, մեղավոր են ճանաչվել  «բազմաթիվ չարամիտ մեկնաբանություններ» անելու մեջ։ Նրանք համացանցում պնդել են, թե իբր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը ծնվել է որպես տղամարդ, իսկ նրանց 24 տարվա տարիքային տարբերությունը անվանել են «մանկապղծություն»։ 41-65 տարեկան այս մեղադրյալների հրապարակումները տասնյակ հազարավոր դիտումներ են ունեցել։

Բրիջիտ Մակրոնը հոկտեմբերին տեղի ունեցած դատական լսումներին անձամբ ներկա չի գտնվել։ Սակայն հեռուստաալիքներից մեկին տված հարցարզույցում նա ասել է, որ դատական ​​​​գործընթաց է սկսել՝ «օրինակ ծառայելու» առցանց վիրավորանքների դեմ պայքարում։

Related posts

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք