Ռուբեն Ամորիմն ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի  մամուլի ծառայությունը հայտարարել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի ազատման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամորիմը «Մանչեսթեր.Յունայթեդ»-ում աշխատանքը սկսել էր 2024 թվականի նոյեմբերից:

Մինչ այդ նա գլխավորում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ը, որի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում: Այժմ «կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը ՝ անցկացրած 20 հանդիպումներում վաստակելով 31 միավոր:

Առաջատար «Արսենալ»-ից  մանկունիանցիները հետ են 17 միավորով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ամորիմի հրաժարականից հետո «կարմիր սատանաների» առաջին թիմը ժամանակավորապես գլխավորել է Դարեն Ֆլետչերը:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է