Տղամարդը փորձել է Հայաստան հասցնել 3 ճամպրուկ արծաթյա զարդ. նա ձերբակալվել է «Շերեմետյեվո»-ում

Օտարերկրացին երեք ճամպրուկով փորձել է ապօրինի կերպով Հայաստան արտահանել 10,5 հազար կտոր արծաթյա զարդ, սակայն «Շերեմետևո» օդանավակայանի մաքսավորները կանգնեցրել են նրան, հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Չինաստանից Մոսկվա թռչող 50–ամյա օտարերկրացին փորձել է 2 մլն ռուբլի արժողությամբ զարդեր արտահանել Երևան։

Ուղևորի երեք ճամպրուկնում հայտնաբերվել է 273 փաթեթ ոսկերչական իր, որոնցում եղել է մոտ 10,5 հազար կտոր, բոլորը՝ 925 հարգ արծաթից։ Տղամարդը մաքսավորներին ասել է, որ Երևանում վաճառվող ապրանք է տեղափոխում։

«Ռազմավարական նշանակության ապրանքների մաքսանենգության փաստով հարուցվել է քրեական գործ, քաղաքացուն սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով կամ մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք», – հավելել են մամուլի ծառայությունից։

Related posts

Քննիչ հանձնաժողովի առարկան վերաբերում է ԱԺ իրավասության ոլորտներին. Ռուբինյանը՝ եկեղեցուն առնչվող քննարկման մասին

Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը և հորդորեց լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Անդրանիկ Քոչարյան