Հայր ու որդի ծեծել են 28-ամյա համագյուղացուն, դանակով հարվածել. տուժածը ստել է, թե ընկել է տան բակում

Մարտի 6-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։

այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների վրա ընկնելու հետևանքով:

«Վարդենիսի համայնքային ոստիկանների և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 23-ին, 46-ամյա հայրը և 18-ամյա որդին իրենց տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են 28-ամյա համագյուղացուն, այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով հարվածել է նրան:

18-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Քննիչ հանձնաժողովի առարկան վերաբերում է ԱԺ իրավասության ոլորտներին. Ռուբինյանը՝ եկեղեցուն առնչվող քննարկման մասին

Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը և հորդորեց լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Անդրանիկ Քոչարյան