ՏԿԵ նախարարը՝ Երևանում և մարզերում հորդառատ անձրևի հետևանքների լուծման մասին

Երեկ տեղացած անձրևից հետո մայրաքաղաքը վերածվել էր «մինի լճերի տարածքի»: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ապա խոսքն ուղղելով ՏԿԵ նախարարին՝ ասաց, որ այս մասով լուրջ լուծումներ է պետք գտնել:

«Հասկանում եմ, որ լուծում կա, բայց այդ լուծումը Երևանի քաղաքապետարանի լուծումից դուրս է: Արդյոք Կառավարությունը և ՏԿԵՆ-ը քննարկումներ ունեցե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ՝ խնդիրը վերջնական ու ֆունդամենտալ լուծելու»,- հետաքրքրվեց պատգամավորը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց՝ խնդիրը միայն Երևանին չի վերաբերում: Նմանատիպ խնդիրներ կան նաև հարթավայրային մարզերում և քաղաքային բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներ, իսկ նման աշխատանքներ Երևանում արդեն իսկ որոշակիորեն կատարվել են:

«Այս պահին հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ ենք իրականացնում, նաև ջրամատակարարման, և պլանավորվում է 2026 թվականին ավելացնել ջրահեռացման ցանցի արդիականացմանն ուղղված ֆինանսական միջոցները: Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»,- ասաց նախարարը:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից