Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բա՞ն ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում խոսենք. Փաշինյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս նշել էր, որ պատերազմը, որ եղավ, չպետք է լիներ, այն հրահրվել էր մեր կողմից՝ իշխանության կողմից: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խնդրանքով արձագանքելով այս մտքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Չգիտեմ արդեն որերորդ անգամ պետք է այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որը այս ամբիոնից 2018 թվականին ապրիլի 17-ին հայտարարել էր, որ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացը թևակոխել է պատերազմական փուլ, և ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի քառօրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, որևէ թուղթ չի ստորագրվել: Ո՞րն էր պատերազմը թույլ չտալու Ռոբերտ  Քոչարյանի մեթոդաբանությունը. Մեղրին փոխել Ղարաբաղի հետ և այլն, և այսպես շարունակ, Մադրիդյան սկզբունքներ և այլն:

Այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք և լուրջ դեմքով բաներ պատմեք: Լսե՛ք, բա՞ն ունեք ասելու, էլի կրկնում եմ՝ եկեք գնանք, խոսենք ուղիղ եթերում: Բան ունենք խոսելու՝ եկեք գնանք խոսենք: Ինչի՞ մասին եք ուզում խոսենք: Ուզում եք՝ Ղարաբաղի բանակցությունների մասին խոսենք, ուզում եք՝ պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսենք. եկեք գնանք խոսենք: Ինչքան պետք է գնան թաքուն էս պատի տակ, էն պատի տակ, էն ծառի տակ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսեն:

Բա՞ն ունենք խոսելու, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բա՞ն ունեք ասելու, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք: Ինչի՞ չեք գալիս»,- նշեց նա:

Related posts

Ամեն ինչ արել և անում ենք ՀՀ քաղաքացիների՝ էժան և մատչելի գներով ճամփորդելու համար. Փաշինյան

Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը. Փաշինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում