Տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կառավարության լրատվական վարչությունը:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում համապատասխան որոշումների կայացման նպատակով:

Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին հանձնարարվեց ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր կազմելու նպատակով:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան