ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը Բրաունում կատարված սպանությունից հետո. BBC

Նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ԱՄՆ «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը՝ անցած  շաբաթ Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի ժամանակ երկու մարդ է զոհվել՝ հաղորդում է BBC-ն։

Կասկածյալ պորտուգալացի տղամարդը, որին մահացած են գտել հինգշաբթի, Միացյալ Նահանգներ է մտել 2017 թվականին Diversity Lottery (DV1) ներգաղթային վիզայի ծրագրի միջոցով և ստացել է «Գրին քարտ»՝ մշտական կացության կարգավիճակ։

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Թրամփի հրահանգով դադարեցրել է վիզաների տրամադրումը՝ «ապահովելու, որ այլևս ոչ մի ամերիկացի չտուժի այս աղետալի ծրագրից»:

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ կասկածյալը՝ 48-ամյա Կլաուդիու Նևեշ Վալենտեն, այս շաբաթվա սկզբին սպանել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պորտուգալացի պրոֆեսոր Նունո Լոուրեյրոյին։

Պետական քարտուղարությունն ամեն տարի անցկացնում է ներգաղթային վիզաների համար դիմորդների պատահական ընտրություն «Գրին քարտ» (Diversity Immigrant վիզա) վիճակախաղի շրջանակումAssociated Press գործակալության տվյալներով՝ 2025 թվականի վիճակախաղին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 20 մլն մարդ, ընդ որում՝ ընտրվել է ավելի քան 131 հազար դիմող:

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն