ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկ անգամ ևս խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին։

Ավելի վաղ վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել դիմել ուղիղ իրեն, nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով։

«Թեմայի վերաբերյալ 3 նամակ եմ ստացել։ Մեկը «Ուժեղ Հայաստան» պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատել են աշխատանքից։ Այդ մասով տեսչական մարմնին հանձնարարվել է, որ շտապ կարգով ստուգի և կարծիք տա։

Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում քարոզչական, չէր կարդում, անգիր չէր ասում, այլ ելույթ էր, ուղարկել եմ ՀԿԿ, և մի նամակ, որտեղ հեղինակը որպես աջակից ասում էր , որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց ասում էր, որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել։ Այս պահի դրությամբ այսքանն է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հայտարարել է, որ ճնշումների վերաբերյալ բարձրաձայնումների հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի։

«Քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն։ Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինեն արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։

Տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ կգնամ այդ հիմնավորումների հետևից»,- ասել է վարչապետը։

Related posts

«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ