Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

Կիևյան ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին իր մորը շքեղ նվեր է մատուցել ծննդյան տարեդարձի առթիվ՝ գնելով շքեղ ապարտամենտներ Դուբայի Բուրջ-Խալիֆա երկնաքերում։ Ինչպես տեղեկացնում է Al Chourouk պարբերականը՝ հղում անելով Դուբայի Հողերի և գույքի դեպարտամենտի տվյալներին, գործարքը կատարվել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ռիմմա Զելենսկայայի ծննդյան օրը։ Վերջինս ըստ փաստաթղթերի թոշակառու է և բնակվում է Կրիվոյ Ռոգում։

Գնված բնակարանի մակերեսը կազմում է 186 քմ։ Այն տեղակայված է երկնաքերի 11-րդ հարկում և պատկանում է Armani Residences համալիրին, որի ինտերիերը նախագծվել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիի կողմից։

Գույքի արժեքը գնահատվում է 11,8 միլիոն արաբական դիրհամ, ինչը համարժեք է մոտ 3,2 միլիոն ամերիկյան դոլարի։

Պարբերականը նշում է, որ Կիևի ղեկավարն ամենևին էլ միակ ուկրաինացի պաշտոնյան չէ, ով գնել է էլիտար անշարժ գույք Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մասնավորապես՝ մի շարք պետական ծառայողներ, որոնց անունները չեն բացահայտվում, նույնպես գույք են ձեռք բերել թագավորության քաղաքներում։

 

Related posts

Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է

Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը

Ընտրողների ակտիվություն՝ 31/02 ՏԸՀ-ում