Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։ Անգամ կար հավաստի տեղեկություն, որ 48-ամա տղամարդը տանը պահում է թմրամիջոց:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդն էլ տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Հունիսի 4-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 48-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվեց սպասվածից ավելին. ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածից զատ ձերբակալվածը տանն ապօրինի պահում էր նաև մարտական ատրճանակ ու փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։