Վթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ

Օգոստոսի 2-ին՝ ժամը 20։32-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը․ ավտոմեքենայում հայտնաբերվել է արգելափակված վարորդի, իսկ մոտակայքում (մոտ 5 մ հեռու)՝ ուղևորի դիերը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևորի դիի հետ միասին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Related posts

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Հայհոյանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ․ ինչո՞վ կհիշվի այս քարոզարշավը

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով