Ուինսթոն Չերչիլի երկրպագուներն ու նրա հետ առնչվող կոլեկցիոներներն այժմ իրական հնարավորություն ունեն աշխարհը տեսնելու նրա աչքերով, ավելի ճշգրիտ՝ նրա ակնոցներով։
Բանն այն է, որ վաճառքի է հանվել Չերչիլի ակնոցը, որը ձեռք բերելու համար պետք էր վճարել 59,995 ֆունտ սթերլինգ (մոտ 80,000 դոլար): Ակնոցը բրիտանացի ձեռնարկատեր և հավաքորդ Փոլ Ֆրեյզերի «Փոլ Ֆրեյզեր Քոլեքթիբլս» խանութում է:
Կրիայի խեցու կարկասով ակնոցները պատրաստվել են սըր Ուինսթոնի համար 1954 թվականին, երբ նա երկրորդ անգամ էր վարչապետ։ Արտադրողը հարգված C.W. Dixey & Son ընկերությունն է, որը ակնոցներ է պատրաստում 1777 թվականից և աքսեսուարներ է պատրաստել բրիտանական թագավորական ընտանիքի մի քանի սերունդների համար։