«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին․ ՌԴ վարչապետ

«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», – ասել է Միշուստինը ՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։

Այնուհետև Միշուստինը խոսքը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։

Դավիդովը հայտնել է, որ կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար։

«Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա։ Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել», – ասել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դավիդովը նկատել է, որ նույնիսկ վերակառուցման պայմաններում «Վերին Լարսը» բոլորից ամենաակտիվ անցակետն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինից և ավելացրել․

« Գիտեմ, որ երբ դուք ինչ-որ բան եք խոստանում, դա կատարվում է, եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ»։

Related posts

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ հայտարարություն

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ