Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գորիս համայնքում գտնվող՝ շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Related posts

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է

Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը