Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են:

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:

Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար»,- 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Related posts

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամ տուգանքի կենթարկվի

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության․ կասեցվել է արտադրանքի իրացումը