Վերապատրաստում «Կոռուպցիա Shift+Delete» ծրագրի շրջանակում

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, ՔՀԿ-ների շահառուների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով։ Այն իրականացվում է «Կոռուպցիա Shift+Delete» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչվել «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։ Երկօրյա աշխատաժողովի թեմաներն էին մարդու իրավունքները, համայնքների կառավարումը, տեղեկատվության ազատությունը, մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունն ու փաստերի ստուգումը։ Այս բոլոր թեմաների հիմքում կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ներկաները  մասնակցեցին նաեւ բանավեճի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացին, որի ընթացքում ծանոթացան բանավեճի ձեւաչափին, գնահատման կարգին ու մոտեցումներին՝ ծրագրի հաջորդ փուլերում մասնակցություն ունենալու համար։ Նշենք նաեւ, որ վերապատրաստումների փուլին հաջորդելու են բանավեճի մրցաշարերի փուլը եւ եզրափակիչ հեռուստաբանավեճը։

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան