Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրովը՝ Բաքվում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է՝ դրա գործելու ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջոնցքը:

Related posts

Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին

Դասընթացավարների դասընթաց VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները

Վարչապետը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ