Վարչապետը ԱԺ-ում ասաց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի ՀՀ օրհներգը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը, անդրադառնալով օրհներգին, ասաց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Այն ավարտվում է զոհվելու տողով ու զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ մտածում եմ՝ իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

«Նայի՛ր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ

9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին