Վագիֆ Խաչատրյանի շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Բաքվում անհիմն մեղադրում են ԼՂ առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար։

Related posts

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին