Ստացվել է դեղի կեղծված սերիաների ահազանգ. ԱԱՏՄ

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոսի 14-ին` «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված թիվ EL/01/1492-24 գրության համաձայն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ արտադրողի կողմից հաստատվել է Օզեմպիկ (սեմագլուտիդ) դեղի հինգ սերիաների (MP5A064, MP5A370, MP5B060, MP5D600, NP5G866) կեղծման փաստը։

«Օզեմպիկ դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

Սեմագլուտիդ պարունակող դեղը ներարկման լուծույթի ձևով է և պահանջում է «սառը շղթայի» ապահովում, ինչը չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետություն օրենքի խախտմամբ ներմուծման դեպքում։ Կեղծ դեղերի որոշ տարբերակներ պարունակում են ինսուլին, իսկ մյուսները չեն պարունակում որևէ ակտիվ դեղանյութ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Աստծո առաջ, աշխարհի հետևում. սկսվել է Հռոմի նոր պապի ընտրությունը

Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է. ԱԺ փոխնախագահը՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները