Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Օգոստոսի 15-ին՝ ժամը 9.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Ահազանգով նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8.55-ին 65-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող 25-ամյա որդին, որն այնուհետև դիմել է փախուստի:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից