Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:
Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նախարար Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում գործող ծրագրերը, որոնց մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:
2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։
Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում