Սյունիքի մարզում 3-ամյա երեխան տան երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել և տեղափոխվել հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 3-ամյա Կ․ Մ․-ն է։

Ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը