Սեպտեմբերին Հայաստան է այցելել 229.124 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2025 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելել է 229.124 զբոսաշրջիկ։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 236,561։
2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Related posts

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ

ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը