Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն խմ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 106.427 մլն խմ:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.000 մլն խմ, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 180.965 մլն խմ: