Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական չորացրած զանգված, ինչպես նաև կանեփի 1335 բույս:

54-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ