Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա. Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել ռուսական հարվածներից, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Կիևին մատակարարվող զենքերի նոր խմբաքանակում կներառվի պաշտպանական սպառազինություն:

Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ Թրամփի հրահանգով լրացուցիչ պաշտպանական զենքեր կմատակարարի ուկրաինական կողմին: Միևնույն ժամանակ գերատեսչությունը նշել է՝ շարունակում են գնահատել ամերիկյան ռազմական պաշարները և մատակարարումներն ամբողջ աշխարհում:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վաշինգտոնը կդադարեցնի առանձին տեսակների զենքի մատակարարումները Կիևին՝ սեփական պաշարների նվազման պատճառով:

Այս հաղորդումների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ. կողմերը պայմանավորվել էին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

Related posts

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով