ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները

ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները և հեռացել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները անհետաձգելի քննչական գործողություններ էին իրականացնում ՀԷՑ-ում, ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և այլ ընկերություններում:

Ավելի վաղ ՔԿ-ից հատնել էին, որ Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ ձերբակալելու մասին որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ»,- ասվում էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Related posts

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ պատգամավորին ազատությունից զրկելու հիմքերի մասին

Արարատ Միրզոյանը և Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ

Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդագրին