Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի և 6-ի՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։