Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Հոկտեմբերի 29-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք