Սանավիացիայով ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է

Օրեր առաջ սանավիացիայով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է։

Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից՝ երեխան գիտակից է, սկսել է շնչել ինքնուրույն։ Դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել էր ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել էր և վնասվածքներ ստացել։ Նախ տեղափոխվել էր Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Տղայի մոտ առկա էր գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում էր ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից