Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին զգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, չմնալ Կիևում և չճանապարհորդել այդ երկիր, չգտնվել Ուկրաինայի ռազմական օբյեկտների մոտակայքում։
Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների, Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են համակարգված և հետևողականորեն հարվածներ հասցնել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում գտնվող ռազմական թիրախներին։
«Հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրանց վրա, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։