Դանակահարված 37-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 23.28-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մերգելյան պուրակից վիճաբանության ձայներ են լսվել, այնուհետև ինչ-որ մեքենա է մուտք գործել պուրակ և տղամարդու են տեղափոխել մեքենան: Ըստ քաղաքացու՝ տղամարդը վիրավոր է կամ մահացած: Օգոստոսի 11-ին, ժամը 00.28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա Արմեն Հակոբյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 10-ի ժամը 23.10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի Մերգելյան պուրակում անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդը դանակով խփել է Արմեն Հակոբյանի կրծքավանդակին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան