ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ

ԱՄՆ-ը և Կանադան շուտով կարող են համաձայնեցնել առևտրային գործարքը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ:

«Կանադան շատ է ցանկանում գործարք կնքել: Հավանաբար, շատ շուտով դուք կտեսնեք գործարքը Կանադայի հետ»,- ասել Է Թրամփը։

Օգոստոսին կայացած առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել էր, որ Օտտավան հրաժարվել է, Վաշինգտոնի կարծիքով, շահավետ, երկկողմ առևտրային գործարքից: Այս կապակցությամբ օգոստոսի 22-ից ուժի մեջ են մտել ամերիկյան 50 տոկոս ներմուծման մաքսատուրքերը կանադական ապրանքների որոշակի կատեգորիաների համար։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է, որ որոշում է կայացրել դադարեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները և հայտարարել է, որ Օտտավան պատասխան մաքսատուրքեր կսահմանի Վաշինգտոնի դեմ:

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սկսվել է «առևտրային պատերազմ», որը, նրա կարծիքով, նախաձեռնել է Վաշինգտոնը: Սեպտեմբերի 8-ին ուժի մեջ են մտել Օտտավայի պատասխան տուրքերը ամերիկյան արտադրանքի համար։

Related posts

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում

Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա