Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը

Ախուրյան համայնքում ընտրությանը մասնակցած 11 737 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Այդ մասին հայտնել է ՏԿԵնախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Շնորհավորում եմ Զավեն Մանուկյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա։

Իսկ  Զավեն Մանուկյանը իր էջում գրել է ․

«Ախուրյան համայնքի սիրելի՛ բնակիչներ։
Ի սրտե շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինձ և իմ քաղաքական թիմին վստահված 11.737 քվեի և վստահության համար։ Սա ընտրողների 92,4 տոկոսն է, և այդ վստահությունն ինձ համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն։
Այս վստահությունն ինձ և իմ թիմին նոր ուժ ու եռանդ է հաղորդում՝ առաջիկա հինգ տարիներին շարունակելու աշխատանքը և հասնելու ավելի մեծ արդյունքների, քան դուք տեսել ու գնահատել եք այս վերջին երեք տարիների ընթացքում։
 Շնորհակալ եմ բոլորիդ՝ և՛ ինձ վստահողներին, և՛ չվստահողներին։ Հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուրիդ ընտրությանը։ Ինձ համար համայնքի յուրաքանչյուր բնակիչ կարևոր է, և ես հավասարապես ծառայելու եմ բոլորիդ՝ անկախ քաղաքական նախասիրություններից։
Ձեր վստահությունն ինձ համար մեծ պատիվ է, իսկ ձեր ակնկալիքներն ու սպասելիքները՝ պարտավորեցնող պատասխանատվություն, որին պատրաստ եմ արժանապատվորեն ու նվիրումով ծառայել։
Պարտավորված եմ։ Պատրաստ եմ շարունակելու աշխատանքը։ Պատրաստ եմ ծառայելու բոլորիդ՝ հավասարապես։
Միասին՝ հանուն մեր սիրելի Ախուրյան համայնքի, հանուն խաղաղ զարգացման, նոր ձեռքբերումների և ավելի բարեկեցիկ ապագայի»։

Related posts

Իջևանում ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85.25%-ը

Հայտնի են Լեջան բնակավայրի քվեարկության նախնական արդյունքները

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն