Ռուս խաղաղապահների անցակետերն ապահովվում են ժամանակակից սարքավորումներով

Ռուս խաղաղապահները դիտակետերը զինել են «Անցակետ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքների շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից:

Այս նպատակներին հասնելու համար «Անցակետի» ուրվագծերը հագեցած են ГНТ-2 և ГНТ-3 գաբիոններով: Տվյալ կառույցը հրազենից ու բեկորներից լիովին պաշտպանում է այս անցակետի ռուսական խաղաղապահ զորախմբին:

Անցակետի ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի կեցության հարմարավետ երկու մոդուլ՝ սնունդ պատրաստելու և  ընդունելու, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական մոդուլ, որը հագեցած է մշտական ​​էլեկտրաէներգիա մատակարարելու ագրեգատներով:

Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման ու օդորակման համակարգերով:

Related posts

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն

ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան