Ռուսաստանի հարավում և կենտրոնական հատվածում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 25-ը

Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 25-ը, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Խոսքը Բելգորոդի, Վորոնեժի, Անապայի, Կրասնոդարի, Գելենջիկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի և Էլիստայի օդանավակայանների մասին է, գրում է ՏԱՍՍ-ը։

2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում քաղաքացիական ինքնաթիռների համար։

Related posts

ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ