Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղին օգնելու համար

Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով», – հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:

«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ:

Մենք պատրաստ ենք Կոմիտեի հետ հետագա փոխգործակցության և ակնկալում ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել «տեղերում»՝ իր լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքներում», – ավելացրել են նախարարությունից:

Related posts

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների