«Նա իսկապես ազնիվ մարդ է». Էրդողանն արտահայտվել է Պուտինի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, որը պահում է իր խոսքը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցերից մեկին, Էրդողանին անվանել էր մարդ, որն «իր խոսքն է պահում», չնայած այն բանին, որ «որոշ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետները կարող են տարբեր լինել»:

«Իրականում սրանք իրեն (Պուտինին) բնութագրող բառեր են: Ծանոթանալով պարոն Պուտինի հետ՝ ես նրան ճանաչեցի այս կերպ: նա իսկապես ազնիվ մարդ է», – ասել է Թուրքիայի նախագահը ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանն աշխարհի «այն քիչ երկրներից է, որը կատարում է իր խոստումները և որի հետ հաջողվել է ամուր հարաբերություններ հաստատել»:

«Մենք Ռուսաստանի հետ վստահորեն շարժվում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել», – հավելել է նա:

Related posts

ՀԷՑ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե, քան 2023-ի նույն ժամանակահատվածում. Ռոմանոս Պետրոսյան

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի. ՆԳՆ

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով