Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,431 մլրդ դրամ` ապահովելով ինն ամիսների ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 104.3% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.4%‑ով կամ 305.7 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,403 մլրդ դրամ` ապահովելով ինն ամիսների ճշտված ծրագրի 85.6% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9%-ով կամ 197.9 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով՝ ինն ամիսների համար ծրագրված 474.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 79.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա