Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 120 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է: ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սումիում երկու մարդ է զոհվել, Զապորոժիեում՝ մեկ:

Ուկրաինական հարվածներից էլ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուսի շրջանում ծովային տերմինալ է այրվել: Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Ռուսական կողմը հայտնել է նաև Խերսոնում մեկ զոհի, 5 վիրավորի մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատերազմում ներգրավված զինվորականների թիվը գերազանցում է 700 000-ը։ Նա խորհուրդ էր տվել կռվի չբռնվել Ռուսաստանի հետ և փորձել բարեկամական հարաբերություններ պահպանել:

Related posts

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա

2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ