Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեք օրով կասեցրել է կանադական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերը՝ սպասելով առևտրային գործարք կնքելուն։

«Ես երեք օրով կասեցրել եմ կանադական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, քանի դեռ Կանադան և Միացյալ Նահանգները ավարտում են առևտրային համաձայնագիրը»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը քննարկում է Կանադայից ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը հետաձգելու հնարավորությունը:

Հուլիսին ԱՄՆ նախագահը ստորագրել էր հռչակագիր, որով նախատեսվում էր լրացուցիչ 50% մաքսատուրք սահմանել Կանադայից մի շարք ապրանքների ներմուծման համար՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ:

Հրամանագրում նշված է, որ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն մեկ ամսից՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար:

Թրամփը նաև հնարավոր է համարել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք չեղարկված Keystone XL նավթամուղի նախագծի վերսկսումը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել