Ռուբիոն մեկնաբանել է Կիևին հետախուզական տվյալների տրամադրումն ու ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը

Վաշինգտոնը շարունակում է Կիևին հետախուզական տվյալներ տրամադրել առանց ընդհատման, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նաև ասել է, որ չգիտի, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որտեղից է ստանում այդ տվյալները կամ ինչու է դրա մասին խոսում լրատվամիջոցներում։

Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ անցած գիշեր Ուկրաինան ԱՄՆ-ից նախազգուշացում չի ստացել ռուսական հարվածների մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել: Միաժամանակ նա նշել է, որ մի քանի օր առաջ նախազգուշացման համակարգում ծրագրային խափանում է տեղի ունեցել։

ԱՄՆ պետքարտուղարը բացատրել է նաև ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական դիզելին թույլ է տվել համաշխարհային շուկա մտնել՝ հանուն սեփական երկրի շահերի, այլ ոչ թե Ռուսաստանին օգնելու կամ Ուկրաինային վնասելու համար»,- հայտարարել է Ռուբիոն: Նա նշել է, որ Թրամփը բոլոր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով ԱՄՆ շահերը:

Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է նպաստելու կարգավորմանը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ չնայած ուկրաինական հակամարտության ավարտը տեսնելու Միացյալ Նահանգների ցանկությանը՝ Վաշինգտոնն աշխարհում ուրիշ առաջնահերթություններ էլ ունի, որոնց վրա ներկայումս կենտրոնացած է։

Related posts

ՀՀ–ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր

Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը

Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ