Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ցամաքային ճանապարհով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։

Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։

Դեղորայքի հավաքագրման աշխատանքները կոորդինացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքինը՝ Էկոնոմիկայի նախարարությունը։

Related posts

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով

Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք

Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել