Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 103 ռուս զինծառայողի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան վերադարձրել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի գերեվարած 103 ռուս զինծառայողի: Ի պատասխան՝ Ուկրաինային է փոխանցվել 103 ռազմագերի։

Երեկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 49 ուկրաինացի, ներառյալ՝ «Ազովստալի» պաշտպանների մի մասը, ինչպես նաև ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը:

Related posts

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար