Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին, շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները, ասված է ՄԻՊ-ի ուղերձում։

«Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։

Անհրաժեշտ է, որպեսզի բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը։ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանք՝ յուրաքանչյուր անձի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն երաշխավորելու համար»,- նշված է ուղերձում։

Related posts

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար

Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. Փաշինյան