Ադրբեջանն ու Սերբիան համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին

Ադրբեջանն ու Սերբիան առաջիկայում համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչը՝ Srbijagas ընկերության նախագահ Դուշան Բայատովիչի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ սերբ նախարարը գոհունակություն է հայտնել ինչպես Սերբիայում, այնպես էլ Հունգարիայում գազի պահեստարանների լցման մակարդակից՝ հավելելով, որ համաձայնեցվել են նաև Ադրբեջանից լրացուցիչ մատակարարումները։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 2-ին Բաքվում իր սերբ գործընկեր Մարկո Ջուրիչի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը նախատեսում է փուլ առ փուլ Սերբիային մատակարարվող գազի ծավալը հասցնել տարեկան 1 մլրդ խմ-ի:

Related posts

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով