Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 7/3 ընտրական տեղամասում

Early Parliamentary Elections in Armenia, 2021. Лидер Альянса «Армения», второй президент Армении Роберт Кочарян голосует на избирательном участке № 7/3, расположенном на улице Баbajanян, 4, Ереван, Армения

Քվեարկել եմ առաջին հերթին հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը:

Նա այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 7/3 ընտրական տեղամասում:

Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դեմ այսօր տարածված հակաքարոզչական նյութերին՝ որակելով այն օրենքի կոպիտ խախտում: «Եթե ոստիկանությունը մոտակա մեկ-երկու ժամում չհայտնաբերի հանցագործներին, մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,- ասաց նա: Քոչարյանն անդրադարձավ իրենց դաշինքի թեկնածուներից «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալությանը: «Ձերբակալությունն աբսուրդի ժանրից էր: Չեմ կարծում, որ այստեղ որևէ հիմք կար: Ինքն իր կարծիքն էր հայտնել, և չեմ կարծում, որ դա ճնշման արտահայտություն է»,- ասել է Քոչարյանը:

Related posts

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում