ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումն Ալմաթիում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերն այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք հնարավոր օգնություն տրամադրել գործընկերներին։

Կարևոր է, որ Ալմաթիում շփումներն ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որոնք սահմանել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»,- ասել Է նա։

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Related posts

Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև դիմակայությունը շարունակվում է

2025-ի 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել ՀՀ-ում և ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները. Կոնջորյան